Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում  համերգով հանդես գալու  նախաձեռնությունը` այն  կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում  հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է դառնում, քանի որ Մայր Հայրենիքի հետ հոգևոր-մշակութային կապի ամրապնդումը դարձել է ժամանակի ամենամեծ հրամայականներից ու հետագա հաջողությունների առանցքային գործոններից:

Նշվում է, որ Արցախի նախագահը լսել է նաև հանդիպման  մասնակիցների կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am