Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող ցուցարարներին

Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող 
ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող  խմբի անդամներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Ուրուգվայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին տեսնելով ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտում է և մատներով ցույց տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

Թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձևը 2019 թվականին արգելվել էր Ավստրիայում։ Գերմանիայում Քրիստոնեադեմոկրական կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունը ևս 2018 թվականին առաջարկել էին արգելել այն՝ ողջունման այդ ձևը ֆաշիստական անվանելով։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am