Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն իշխանափոխության հասնելու համար

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն 
իշխանափոխության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը մտադիր է հասնել իշխանափոխության, սակայն դա պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանը և Արցախը չվնասվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով քննադատությանը, թե ընդդիմությունը սիմվոլիկ քայլեր է անում, Արցախի դրոշն է տեղադրում, սակայն գործնական քայլեր չեն արվում: 

«Այո, մենք ունենք նաև արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելն ուներ զուտ խորհրդանշական նշանակություն: Փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել, որովհետև դրանով մեսիջն ենք տվել ամբողջ ժողովրդին և ողջ աշխարհին: Ինչ վերաբերվում է քայլերին, մենք պետք է կազմակերպվենք ճիշտ, այնպես անենք, որ արդյունք ունենանք, և զուտ միայն հանրահավաքով չլինի, իհարկե փողոցային պայքարը պետք է ակտիվացվի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:

Նրա խոսքով՝ իրենք այնպես են անելու, որ, օղակը կամաց-կամաց սեղմելով, Հայաստանին վնաս չտալով, հասնեն փոփոխությունների: Պատգամավորը մեղադրանքներ հնչեցրեց իշխանությանը: «Պետք է  ամեն ինչ անենք, որ իշխանափոխություն լինի՝ հաշվարկներ անելով: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն, ինչը նշանակում է գրագետ քայլեր»,-ասաց պատգամավորը:

Թևանյանի խոսքով՝ պատգամավորները և քաղաքական ուժերը, որոնք գլխավորում են ընդդիմադիր պրոցեսը, իրենց մանդատը, կարգավիճակը ոչ թե որպես իրավունք և հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն: «Մենք կարող ենք բոլոր էմոցիաներին տուրք տալ և ասել, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ինչ-որ բան անել, բայց մենք պատասխանատու ենք փոփոխության համար»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]