Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփանակատեր է․ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 
սեփանակատեր է․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից, դրա տեմպերից և թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», այս առումով ՀՀ վարչապետը կարևորեց ինստիտուցիոնալ տրամաբանությամբ առաջնորդվելը։

«Սա է պատճառը, որ մենք հակակոռուպցիոն կոմիտե ենք ստեղծում, կոռուպցիոն գործերով դատարան ենք ստեղծում, դատական համակարգում որոշակի բարեփոխումներ ենք իրականացնում, ապօրինի գույքի բռնագանձման հայցերը արդեն սկսել են մտնել դատարան։ Իհարկե, ընդդիմությունը փորձում է ընթացակարգերը Սահմանադրական դատարանում վիճարկել, բայց պետք է ինստիտուցիոնալ գնանք»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության համար ավելի կարևոր է մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի օրվա իշխանությունը չթալանի։

Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վճարվել 15 միլիարդ դրամ։

«Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերն է, դա թալանի վերադարձ չէ՞։ Դա ևս թալանածի վերադարձ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անհրաժեշտ է համարում ինստիտուտներ ստեղծել, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ։

«Այո, ես էլ գոհ չեմ, բազմիցս եմ ասել, բայց իմ դժգոհությունների, բորբոքվածությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ պետք է ինստիտուտ լինի, որ աշխատի, որովհետև վարչապետի հանձնարարականով կամ քաղաքական մեծամասնության կամքով չի դա, թող ինստիտուտ լինի ու աշխատի։ Եվ մենք 2020-2021 թվականներին շրջադարձային նշանակության բարեփոխումներ ենք իրականացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]