Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում անլուրջ են համարում «Ազերիգազ»-ի հայտարարությունը` գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մասին

Արցախում անլուրջ են համարում «Ազերիգազ»-ի հայտարարությունը` գազային 
ենթակառուցվածքները վերակառուցելու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությանը, ուստի չեն մեկնաբանում այն:

«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում», -  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի նախագահի աշխատակազմից:

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Նա ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։

Ավելի վաղ, մարտի 27-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը, ուստի, ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am