Քաղաքականություն

Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Տիգրան Ավինյանը

1 րոպեի ընթերցում

Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Տիգրան Ավինյանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նաև լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության հանրային կապերի համակարգող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այո, կուսակցության վարչությունը նման որոշում կայացրել է, բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ այս պահին Հրաչյա Սարգսյանն է Երևանի քաղաքապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը իր ողջ կազմով այս պահին սատարում է Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում»,- ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հավելեց նաև, որ Տիգրան Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում