Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երեւանից պատասխան է սպասում խաղաղության 5 հիմնարար սկզբունքների շուրջ՝ նշելով, որ այդ առումով Հայաստանից դրական ազդակներ տեսնում են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ադրբեջանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Բայրամովը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ նոր առաջարկ է արվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնարար սկզբունքներ.
«Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի, մի քանի դրական ազդակներ կան Հայաստանից, մենք դա տեսնում ենք: Ես կուզենայի ենթադրել, որ սա Հայաստանի լուրջ մոտեցման դրսեւորումն է այս հարցում, այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել, հուսով ենք, որ արդյունքները շուտով կերևան»,- ասել է նա։