Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել Է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել Է երկրի Ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը, որը հավաքել Է ընտրողների ձայների 72,87 տոկոսը, ճանաչվել Է Թուրքմենստանի ընտրված նախագահ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ընտրական հանձանժողովի կայքում:

Հանձնաժողովը հիշեցնում Է, որ Թուրքմենստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 12-ին: Քվեարկությանը մասնակցել Է 3 362 052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,17 տոկոսը, հայտնել Է ընտրական հանձնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am