Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով. Քերոբյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ուշադրությամբ հետևում են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Բոլոր գործոնները դիտարկում ենք, կապի մեջ ենք թե արտահանողների, թե մյուս գործարարների հետ: Դիտարկում ենք նաև այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները, օրինակ` ռուբլու փոխարժեքի նվազման և այլն: Երեկ էլ արտահանողների հետ ունեցել ենք խորհրդակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Քերոբյանը:
Նախարարը նշեց, որ Կառավարությունը շատ անհանգստացած է իրավիճակով:
«Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- հավելեց Քերոբյանը: