Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան

«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, 
կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը որևէ ղեկավարում չի իրականացրել, հրամանատարական շտաբ է գործուղվել որպես Արցախի նախագահի խորհրդական, որևէ կարգադրություն չի տվել. այսպիսով Բաբայանը ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը լիովին անաչառ է համարում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբայանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

Սամվել Բաբայանը նախ հայտնեց, որ ինքը հանձնաժողովում ներգրավվել է որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, իր մասնակցության համար իրավական հիմքեր կան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց.  «Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ բանակի մասին հարցնել»: Ի՞նչ ղեկավարումից եք խոսում»: Ես «բունկերում» եղել եմ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Կանգնել եմ, իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իր վերադասին»:

Անդրադառնալով հարցին, թե, հաշվի առնելով իր նախկինում  տված գնահատականները որոշ մարդկանց քայլերին,  որքանո՞վ է անաչառ իր ներկայությունը քննիչ հանձնաժողովում, Բաբայանը պատասխանեց. «Լրիվ անկեղծ անաչառ է լինելու»:

Անդրադառնալով հարցին՝ քննիչ հանձնաժողովը, որը ձևավորել է իշխանությունը, կարո՞ղ է արդար քննություն իրականացնել՝ նա ասաց, որ ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրել, թե մեղքն ումն է եղել: «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, թե գործող իշխանության մեղքը որքանո՞վ կա: Օրինակ՝ Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշող են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտել, թե ով է առաջարկել, որ այդ մարդկանց նշանակեն. պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը. առաջարկել են Բակո Սահակյանը և Տիգրան Աբրահամյանը, որը հիմա ասում է, որ ընդդիմադիր է »,-ասաց Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]