Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին»

Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին»

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը առաջարկում է արձագանքել հունիսի 15-ին բռնազավթված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։

«Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ, ինչը մեզ համար անընդունելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Թևանյանը։

Պատգամավորը նշեց, որ սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը:

 «Այդ հռչակագիրը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Չարձագանքել այս որոշմանը մեր խորհրդարանը չի կարող, և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել: Մենք պարտավոր ենք արձագանքել այդ որոշումներին»,- ասաց Թևանյանը:

«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։

Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am