Տնտեսություն

Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման հարցով զբաղվող աշխատանքային խումբը սկսել է իր դաշտային աշխատանքները, տեղում գնահատում է իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: Նայում են տարածքները, շինարարության հրապարակների տեղերը: Աշխատանքային խումբը եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը նշեց, փետրվարի 2-ին ՀՀ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովիհետ հանդիպման արդյունքում աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզը արդեն որոշակիորեն ուրվագծվում է:

«Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը, առաջին նիստը եղել է, արդեն Հանրապետության առանձին պետական գերատեսչությունների և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան, թե ինչպես պետք է համագործակցենք: Երեկվա նիստը շատ գործնական էր, և ռուսական կողմը իր տեսլականը ներկայացրեց: Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,- եզրափակեց Թումանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում