Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում

Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը 
ցուցադրվում է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 26-ին բացվել է նյույորքաբնակ Դիլաքյան եղբայրների՝ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի թեմայով իլյուստրացիոն աշխատանքների ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունից։

«Պատերազմի օրերին սկիզբ առած ու մինչ օրս շարունակվող այս շարքը, որին հեղինակները  ARTsakh խորագիրն են տվել, այսօր էլ շարունակում է մնալ սիրված ու ակտուալ, քանի որ պատերազմական քրոնիկոնից հետո կյանքն Արցախում ևս շարունակվում է։ Եղբայրները Տատիկի ու Պապիկի մեջ ամբողջացրել են արցախցու կերպարի գրեթե ողջ ներկապնակը՝ հավատարմություն, ընտանեկան արժեքներ, հայրենասիրություն, հող ու ջրի պաշտպան։ Ու հենց նրանց այսչափ դիպուկ լինելն է պատճառը, որ այս շարքը սիրվեց այնպես, ինչպես տարիներ առաջ Դիլաքյանների ստեղծած Աղջիկն ու Ծերուկը՝ «Գտնված երազը» մուլտֆիլմից.,- ասվումէ հաղորդագրության մեջ։

«Ուրախ եմ ողջունել ձեզ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության մեր այս գողտրիկ անկյունում, որին «Արցախի տուն» անունն ենք տվել։ Այսօր այս սրահն իսկապես Արցախի տուն է, որովհետև այստեղ են ամենահայտնի երկու արցախցիները՝ Տատիկն ու Պապիկը, իրենց կյանքի ամենադրամատիկական շրջաններից մեկի՝ 44-օրյա պատերազմի օրերի պատմություններով»,-ցուցահանդեսի բացման խոսքում նշել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։ Նա նաև հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կշրջի Սփյուռքի բոլոր օջախներով և կազադարարի, որ Արցախը կա, Արցախցին տեղում է, նորոգում է իր տունն ու ապագայի հանդեպ հավատով է զինված այնպես, ինչպես Դիլաքյան եղբայրների հետպատերազմական աշխատանքներում է շատ պատկերավոր նկարագրվում։

«Հանդիպել իրենց պատմությունների հերոսներին՝ Տատիկին ու Պապիկին՝ սա է Դիլաքյան եղբայրների ամենամեծ նպատակն այսօր։ Իսկ մինչ այդ՝ խորհրդանշական նվերի փոխանցում Արցախի նախագահին, հույսով, որ մի օր այս ցուցհանդեսը կցուցադրվի Շուշիում։

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կշարունակվի ևս 2 օր՝ հունվարի 27-ին և 28-ին, հասցեն՝ ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն։ Ցուցահանդեսը կազմակերպել են Դիլաքյան եղբայրները՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության հետ համատեղ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am