Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՊԵԿ-ը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի հարկային եկամուտների թիրախ է սահմանել. Բադասյան

ՊԵԿ-ը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի հարկային եկամուտների թիրախ է սահմանել. 
Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 586 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախապես պլանավորված եկամուտները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Դա բավականին բարձր ցուցանիշ է և շուրջ 146 միլիարդ դրամով գերազանցում է նախապես պլանավորված պետական բյուջեի եկամուտները։ Ե´վ եկամուտների մասով ռեկորդ ունենք, և՛ աշխատատեղերի մասով ռեկորդ ունենք`շուրջ 654 հազար աշխատատեղ, և՛ միջին աշխատավարձի մասով ռեկորդ ունենք՝ 230 հազար դրամի սահմաններում։ Այսինքն՝ բոլոր ցուցանիշները բարելավվել են, և եթե համեմատական տանենք ոչ թե 2020 թվականի հետ, որը հայտնի պատճառներով եկամուտների մասով այնքան էլ լավ տարի չի եղել, այլ 2019 թվականի հետ, կարձանագրենք, որ բոլոր առումներով աճ ենք ապահովել»,- ընդգծեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը աճը կապում է հարկատուների ավելի կարգապահ դառնալու հետ և ՊԵԿ-ի կողմից վարչարարությունն ավելի արդյունավետ իրականացնելու հետ։

«Հաջորդ տարվա համար թիրախ է ընտրված 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի շրջանակը, և մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի այդ եկամուտները հավաքագրվեն»,- եզրափակեց Բադասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am