Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Ալմաթիում անօրինական գործողությունների՝ ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 2,6 հազարի

Ալմաթիում անօրինական գործողությունների՝ ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 2,6 հազարի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործուղության սկզբից Ալմաթիում 2 601 մերդ են ձերբակալել անօրինական գործողությունների մասնակցության, կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար: Հունվարի 15-ին հաղորդվել Էր 2 402 ձերբակալվածների մասին:

«Ընդամենը հակաահաբեկչական գործողության սկզբից ձերբակալվել Է անօրինական գործողությունների, կողոպուտների եւ այլ հանցագործությունների 2 601 մասնակից: Ընդամենն առգրավվել Է 127 միավոր հրազեն եւ 4 077 ռազմամթերք»,- հունվարի 17-ին հայտնել Է Ալմաթի քաղաքի պարետատան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների: Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված Է բոլոր տարածաշրջաններում: Գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել Է ավելի քան 4,5 մարդ, դիարաններ Է տեղափոխվել զոհվածների 225 մարմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]