Տնտեսություն

Քերոբյանը վստահեցրեց՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո բացված ընկերություններին կպաշտպանեն

3 րոպեի ընթերցում

Քերոբյանը վստահեցրեց՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո բացված ընկերություններին կպաշտպանեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կհետևի և կփորձի ամեն կերպ պաշտպանել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի ներդրումից հետո բացված նոր ընկերություններին, որպեսզի դրանց կայացումը չվտանգվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արգելքի գործողության ժամկետը չերկարաձգելու կառավարության որոշմանը:

«Մենք, որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, պետք է ուշի ուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերություններին, որոնք բացվել են վերջին 1 տարվա ընթացքում՝ ի նկատի ունենալով նաև այդ սահմանափակումների ներդրումը, և այնպես անենք, որ իրենց կայացումը հանկարծ չվտանգվի, և դրանք ստիպված դուրս չմնան շուկայից: Մենք հետևելու ենք և, եթե տեսնենք, որ խնդիրներ կան, և այդ ներդրողների բիզնեսները վտանգված են այն պատճառով, որ իրենց բիզնեսը դեռևս չի կայացել այնքան, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական ընկերությունների հետ, անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որ պաշտպանենք նրանց»,- վստահեցրեց նախարարը:

Քերոբյանն ասաց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել արգելքի գործողության ժամկետի երկարաձգմանը, սակայն կառավարությունը, քանի որ կոլեգիալ մարմին է, միասնական այսպիսի որոշում է կայացրել: Ըստ Քերոբյանի՝ նաև արգելքի գործողության ժամկետը երկարաձգելու դեմ շատ տնտեսավարողներ են արտահայտվել:

Նա վստահեցրեց նաև, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն, հաստատվի երկարատև խաղաղություն՝ Հայաստանի համար ընդունելի պայմաններով, որ հնարավոր լինի մտածել երկարաժամկետ աշխատանքի մասին: «Այսօր ցանկացած ներդրող բավական կարճաժամկետ է մտածում, օրինակ 10 տարվա ծրագրեր շատ քիչ կան, երբ սկսում են անել, որ 10 տարուց արդյունք ունենան»,- ասաց նախարարը:

Ըստ Քերոբյանի՝ խաղաղության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ խաղաղությունը շատ մեծ գին ունի: «Եվ այդ խաղաղության բացակայության գինը հայ ժողովուրդը վերջին 30 տարում վճարել է ամեն տարի: Դրա պատճառով է, որ մենք ունենք ահռելի խնդիրներ տարբեր ոլորտներում: Այդ խաղաղության բացակայության պատճառով Հայաստանը հնարավորություն չի ունեցել զարգանալ այնպես, ինչպես մրցակից այլ երկրներ, որտեղ երկարաժամկետ խաղաղություն է եղել: Հետևաբար, այդ մրցակցային անհավասարությունն ուղղելու նպատակով, որն իսկապես ահռելի գործոն է ներդրողների համար որոշումներ կայացնելիս, հայ ժողովրդի բարեկեցությունը լավացնելու համար անհրաժեշտ պայման է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»,- ասաց նախարարը:

ՀայաստանիՀանրապետությանկառավարությունը2020թվականիհոկտեմբերի20-իորոշմամբժամանակավորարգելքէրդրելթուրքականծագումունեցողվերջնականսպառմանապրանքներիներմուծմանվրա:Արգելքիգործողությանժամկետըայնուհետևերկարաձգվելէրմինչև2021թվականիդեկտեմբերի31-ը: Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում