Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը

Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից 
«ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում է կայացրել ազատել մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության սույն որոշումը պայմանավորված է

 «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:

«ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք. Երևան):  Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի  ընկերության  ռազմավարությունը  միտված է սեփական արտադրանքը արտաքին  շուկաներում ներկայացնելուն,  որի նպատակով նախատեսվում է արտադրանքի  80%-ի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար:

 Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]