Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր առաջադրվել

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր 
առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության օրակարգով, տևեց գրեթե 1 րոպե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը ՔՊ խմբակցության կողմից: Նիստն ավարտվեց»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով կշարժվեն, մինչև ունենան առաջարկ ՔՊ խմբակցության կողմից՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Ներառյալ Քոչարյանը, նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի վերջին  նիստերին «Հայաստան» խմբակցությունը որևէ մեկի թեկնածությունը չէր առաջադրել՝ պնդելով , որ իրենց թեկնածուին արդեն իսկ առաջադրել են և վերաառաջադրման պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է: Սակայն հանձնաժողովի նախորդ նիստում Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Ըստ Քոչարյանի՝ ՔՊ խմբակցությունը չէր ներկայացրել թեկնածուին, որպեսզի հնարավորություն տար «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]