Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մխիթար Զաքարյանը՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալված մյուս գործընկերներին ևս: 

Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ: Դեկտեմբերի 10-ին պատգամավոր Մխիթար Զաքարյանն ազատ էր արձակվել: Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]