Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները 
կառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստին հաստատեց  «Գյումրու քաղաքային ճանապարհները» ծրագիր իրականացնելու համար ավելի քան 1 միլիարդ դրամի համաֆինանսավորում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ներդնում:

«Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 միլիոն եվրո է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ 15.4 միլիոն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, իսկ 6.5 միլիոն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: 2019-20 թվականներին բավականին աշխատանքներ արվել են, հիմա շարունակվում են: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի»,-ասաց Սանոսյանը:

Ըստ նախարարի` նախատեսված է 26 կմ ճանապարհի ասֆալտապատում, որը ներառում է Գյումրու 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով: Ծրագիրը կավարտվի 2022 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am