Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանատանը

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը դեկտեմբերի 8-ին բողոքի նոտա է հանձնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների երկայնքով, այդ թվում և ռազմական ավիացիայի թռիչքներն ու ռազմածովային ուժերի վտանգավոր մանեվրները, շարունակում են թափ հավաքել: Մեր սահմանների անվտանգային համակարգի ամրությունը փորձարկելուց հետո ամերիկացի զինվորականներն ու նրանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անցել են սադրանքների՝ ընդդեմ քաղաքացիական ինքնաթիռների, ինչը վտանգում է օդային տարածքն ու մարդկային կյանքերը: Այս սադրիչ գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը ներկայացվել է բողոքի նոտա, որտեղ նախազգուշացվել են նման անխոհեմ քայլերի վտանգավոր հետևանքները»,- հայտնել է Զախարովան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]