Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսում անցկացնել՝ հրավիրելով ինչպես գերիների, անհետ կորած համարվող անձանց հարազատներին, այնպես էլ պատկան մարմինների ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, ԱԺ շենքի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,-ասաց Մինասյանը:

Պատգամավորը նշեց՝ հայրենակիցները բազմաթիվ հարցեր են հնչեցնում, և հիմա դա շատ իրական հնարավորություն է, որ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում