Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը  

«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների 
հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԺ նիստերի օրակարգում ներառել հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման  ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց, թե արդյոք կարողացե՞լ են ապահովել, որպեսզի այդ քննարկմանը ներկա լինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Ռուբեն Ռուբինյանը հարցին ի պատասխան նշեց, որ ԱԺ նիստին կառավարության անդամների ներկայությունն ապահովելն իր պարտականությունների տիրույթում չէ.

«Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների, ԱԺ նախագահության և կառավարության փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել խորհրդարանի անխափան աշխատանքը և այդ պարտականությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ո՞վ կգա, ո՞վ չի գա քննարկմանը, դա ձեր և կառավարության հարաբերությունների տիրույթում է»,- ասաց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել և քննարկել այդ հարցերը, սակայն նրա առաջարկը մերժվել է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]