Սպորտ

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

2 րոպեի ընթերցում

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր չէկորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիքձմեռային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

«Մենք հիմնվում ենք միջազգային մարզական միջոցառումների անցկացման հաջող փորձի,ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպմանքաղաքականության վրա», - ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև , որ Պեկինի Oլիմպիական խաղերի ժամանակ վիրուսի տարածմանը հակազդելուծրագրի բոլոր կետերը կենսականորեն կարևոր են և խաղերը անվտանգ դարձնելուհամար։Սահմանված կանոնագրքի առաջին հրատարակությունը արդեն ներկայացվել է, իսկերկրորդը կթողարկվի առաջիկայում:

ՄՕԿ-ը նաև ասել է, որ բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող ենհարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։

Ըստ կանոնադրության խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-իցկներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:

Փակ համակարգը կներառի խաղերի հետ կապված բոլոր ոլորտները, ներառյալ ժամանումներն ումեկնումները, տրանսպորտը, բնակեցումը, սնունդը, մրցումները, բացման ու փակմանարարողությունները:Մասնակիցներին կթույլատրվի տեղաշարժվել խաղերի հետ կապվածհաստատություններ: Կստեղծվի նաև հատուկ տրանսպորտային համակարգ։

Ինչպես հայտնի է, նոր շտամի պատճառով Շվեյցարիայի Լոզան քաղաքում չեղարկվել է ձմեռայինունիվերսիադան, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում