Քաղաքականություն

«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում

2 րոպեի ընթերցում

«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր ԱրաԶոհրաբյանն իր ելույթում հիշեցրեց նախաձեռնության պահանջները, այն է` կանխել սահմանազատման և սահմանագծման, ըստ իրենց, հակահայկական ծրագիրը, հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել հակառակորդին և զինել բանակը:

ԱրաԶոհրաբյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հիմնված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, որի դրույթները ի վնաս Հայաստանի խախտվել են:

«Ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք: Ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք: Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում ունենք զոհեր: Սա նշանակում է՝ մեր անվտանգության հարցը լուծված չէ: Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ այդ սահմանազատման և սահմանագծման ծրագիրը փորձ արվի իրագործել»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը:

«Զարթոնք» կուսակցության հիմնադրի կարծիքով`«Ազատագրական շարժման» նպատակները չեն կարող իրագործվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:

«Վերոգրյալից ելնելով «Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միավորվել այս պահանջների ներքո»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում