Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը

Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների 
ծրագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով փաթեթի մանրամասները, նշեց, որ  նախագծում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները:

Ընդհանուր առմամբ, սահմանված է 439 նպատակ և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիր՝ հիմնված կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում  տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:

«Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Միաժամանակ ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այդպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես, քաղաքական թիրախների ու նպատակների առումով»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծրագրերի ու տարեկան բյուջեների պլանավորման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրի հետ կապված ամեն ինչ քննարկվել է հրապարակային: Ներկայացված է մինչ այժմ արված հայտարարությունների իրագործման պլանը: 

«Ներառված են այն բոլոր միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումներ գիտության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական աջակցության և այլ ոլորտներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]