Քաղաքականություն

Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա թեկնածությունը ներկայացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ մենք պետք է լսեինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին. նրա կողմից թեկնածուին ներկայացնելու խնդիրը բաց է մնում, բայց այսօր մեր ընդդիմադիր դաշտի գործընկերները ընդհանրապես նիստերի դահլիճից բացակայեցին, իսկ հանձնաժողովի նիստերին իրենք չեն մասնակցում այն հիմքով, որ ասել ենք ու վերջ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում