Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության 
հարցերի հանձնաժողովի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանին հանձնաժողովի փորձագետ նշանակվելու մասին։ Քոչարյանն ասաց, որ Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ նաև կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած։

«Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել է մեր երկրի ապագային միտված գործողությունների իրականացմանը, պետք է մեր հանձնաժողովի կողմից միշտ նկատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել նրան։ Շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից, և իրական գործընթացների մեջ իրական մարդը իր գիտելիքները պետք է ծառայեցնի մեր կարիքների համար»,- ասաց Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննիսյանին առաջարկն ընդունելու համար։

Քոչարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օր օրի մոտենում է ձևավորման վերջնական փուլին և այնտեղ միասին շատ մեծ ճանապարհ պետք է անցնեն։

-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե արդյոք ինքն ընդգրկված լինելո՞ւ է քննիչ հանձնաժողովում, թե ոչ։

«Գիտեմ, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում կա փորձագետի աշխատանք, և հենց հիմա իմ դեմ դրված են փաստաթղթեր, օրենքի նախագծեր, որոնց որպես փորձագետ պետք է գնահատական տամ՝ ռիսկերը, արդյունավետությունը և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am