Տնտեսություն

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն կկրճատվի 26,5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն կկրճատվի 26,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարութւյան բյուջեն 2022 թվականին կկրճատվի 26,5 տոկոսով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Պետրոսյանը նշեց, որ նախարարությունում ընդգրված են 6 ծրագիր և 22 միջոցառում։

«2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 միլիարդ 772 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով։ Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերի պայմանագրային ժամկետների ավարտով։ Պայմանագրային ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- նշեց Պետրոսյանը։

Նախարարի խոսքով՝ պայմանագրի հետ կապված ծրագրի ընդհանուր արդյունավետության, կատարողական մասով հանդես կգան հրապարակմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում