Քաղաքականություն

Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում է, ոչ հաստատում «Պատիվ ունեմ« խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զաքարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Լրագրողների հարցերին, թե արդյոք դու՞րս է գալիս խմբակցությունից, նա չպատասխանեց՝ նշելով շտապում է, փոխարենը երկուշաբթի օրը լրագրողներին հրավիրեց զրույցի:

Հարցին, թե արդյոք հերքու՞մ է այդ լուրերը, Զաքարյանը պատասխանեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր է, պնդեց. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր եմ լինելու»:

Հարցին՝ անգամ խմբակցությունից դուրս գալուց հետո՞, նա դրական պատասխան տվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում