Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Ֆրանսիայի հասակակիցների դեմ արտագնա խաղին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 7-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան -«Շիրակ»
Պաշտպաններ
Անտոնի Կազարյան -«Պոնֆերադինա» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան -«Լյունեբուրգ» (Գերմանիա)
Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Տիգրան Այունց -«ՈՒրարտու»
Արտյոմ Գյուրջյան -«Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան -«Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան -«Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան -«Ուրարտու»
Կարեն Նալբանդյան -«Նորավանք»
Գևորգ Տարախչյան -«Սևան»
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան -«Արարատ-Արմենիա»
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանանոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։