Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար 
կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն 2021-ի համեմատ կավելանա 2.26 տոկոսով, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

2022-ին նախատեսվում է, որ ԱԳՆ-ի մասով պետք է իրականացվեն 5 ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն 8 միջոցառումներ:

«Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022-ի համար կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը հնչեցրեց նաև այն թիվը, որը ծառայելու է միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար: «Դա 2022-ի համար 2 մլրդ 295 մլն դրամ է՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Աճը 4.47 տոկոս է»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]