1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել 
տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

ԴԻԼԻՋԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա  տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում:

Վարչապետը նախ ողջունեց այն գաղափարը, որ չնայած համաճարակային իրավիճակին, որոշում կայացվեց անցկացնել համաժողովը: Նա շատ կարևորեց, որ  նման հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխնակում տեղի ունենա:

«Հատկապես ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է  այդ տրամաբանությամբ: Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն,  ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և դրանք ավելի կանխատեսելի դաձնել մեզ համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշեց, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել:

«Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ուեննում: Իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի»,-ասաց նա:

Փաշինյանի կարծիքով՝ այսպիսով ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, թե ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում: Նա  կարևորեց այն, որ միտքն այդ ուղղությամբ գեներացվի, հարցեր ձակերպվեն և պատասխաններ տրվեն:

«Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր,  որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար:  Եվ դրանց պատասխանը շատ կարևոր է հենց ապագայի տեսանկյունից: Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ, իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչն ինչո՞ւ է  տեղի ունենում, այդ պրոցեսներն, այնուամանեյնիվ, որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում:

«Հույս ունեմ, որ այդ իրարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ուենցող պրոցեսները մեզ համար ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն»,-նշեց Փաշինյանը:

Դիլիջանում անցկացվում է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]