Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անդամները քննարկում են ունեցել

Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 
անդամները քննարկում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 21-ին հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, մանրամասնելով, որ քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելուն,  դատարանների և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելուն և կատարելագործելուն, ինչպես նաև՝ կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։

Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am