Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

G20-ի երկրները հավանություն են տվել ցածրածխածնային տնտեսության անցնելու միջոցների մշակմանը

G20-ի երկրները հավանություն են տվել ցածրածխածնային տնտեսության անցնելու միջոցների մշակմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-ի խմբի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչները հավանություն Է տվել կայուն ֆինանսավորման եւ ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզին: Այդ մասին ասված Է Ռուսաստանի ֆինանսների նախարարության մամուլի տեղեկագրում, որը նվիրված Է 20-ի խմբի ներկայացուցիչների եզրափակիչ հանդիպման արդյունքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաշվի առնելով բնապահպանական խնդիների հրատապությունը՝ նախարարները եւ կառավարիչները նաեւ համաձայնության են եկել աջակցելու կանաչ տնտեսության անցմանը եւ հավանություն են տվել կայուն ֆինանսավորման ճանապահային քարտեզին: Դրա նպատակն Է ցածրածխածնային տնտեսության անցման քաղաքականության արդյունավետ միջոցների համալիրի մշակումը, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգումը եւ հենց «քսանյակի» տաբեր աշատանքային մարմինների միջեւ, հեռանկարի համար գերակա միջոցառումների պլանի ստեղծումը»,- ասված Է հաղորդաության մեջ:

ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել Է, որ Ռուսաստանը մտադիր Է ածխածնային չեզոքության հասնել 2060 թվականից ոչ ուշ, ասված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am