1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին

Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի 
շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Հայաստանը պետք Է համատեղ դիրքորոշում մշակեն իրենց վերաբերող հարցերի շուրջը միջազգային հարթակներում քննակման ընթացքում: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպմանը, որն այցով գտնվում Է Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն առանձնահատուկ են, կրում են ռազմավարական բնույթ»,- ասել Է Վոլոդինը, որի խոսքը բերված Է Պետդումայի կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ այդ առնչությամբ խոսնակն առաջարկել Է Հայաստանին կամ Ռուսաստանին վերաբերող հարցերը քննարկելիս շարունակել մշակել երկու երկրների ընդհանուր դիրքորոշում միջազգային հարթակներում:

«Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ Է, որովհետեւ մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք Է իրականացվի կոնկրետ քայլերով: Մենք հուսով ենք, որ, կառուցելով աշխատանքը խորհրդանական չափման շրջանակներում, մենք այդ ուղղությունն առանձնացրել ենք որպես հանգուցայիններից մեկը,- ընդգել Է Վոլոդինը:

Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են շատ հարթակներում, ներառյալ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովները, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը եւ Միջխորհրդարանական միությունը: Այդ բոոր կառույցները, նրա կարծիքով՝ պահանջում են համատեղ որոշումների մշակում: Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել Է, որ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար խորհրդարանական չափման շրջանակներում: Ըստ որում նա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:

«Դա անպայման պետք Է օգուտ բերի մեր քաղաքացիների համար: Մենք հանուն դրա ենք աշխատում՝ նրա համար, որ մեր երկրները լինեն ուժեղ, իսկ մարդիկ ապրեն խաղաղության եւ բարեկամության պայմաններում: Դա Է մեր խնդիրը»,- շեշել Է նա: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հանդիպումը լինի քայլ առաջ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք թույլ կտան լուծել կոնկրետ հարցեր ի շահ մեր քաղաքացների»,- հավաստիացրել Է Վոլոդինը:

Պետդումայի խոսնակը հիշերել Է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում Է Հավաքական անվտանգության պայմանագիրը: Հանդիպման արդյունքներով Սիմոնյաը հայտարարել Է, որ կողմերը «քննարկել են մեծ սպեկտրի հարցեր», եւ շնորհակալություն Է հայտնել Պետդումայի գործընկերներին: Վոլոդինը զրույցը համարել Է բաց եւ վստահալից, շնորհակալություն Է հայտնել պաշտոնակցին, որ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել Է Մոսկվա: «Մեզ համար դա կարեւոր Է: Դա, նախ, ընդգծում Է հարաբերությունների մակարդակը եւ հաղորդակցություններ կաուցելու, ինչպես նաեւ այն հարցերը հասկանալու ցանկությունը, որոնք հուզում են ուսական կողմին»,- ասել Է խոսնակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]