Քաղաքականություն

Ալիևն ադեկվատ պատասխան է խոստացել Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզները ստանալու դեպքում

1 րոպեի ընթերցում

Ալիևն ադեկվատ պատասխան է խոստացել Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզները ստանալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին Ալիևը խոսել է EFE-ին տված հարցազրույցում:

«Եթե նրանք (խմբ.- հայկական կողմը) դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:

Ալիևը հայտարարել է նաև, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես պատրաստ եմ և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, պատրաստ եմ և ես: Մենք մեկ հանդիպում ունեցել ենք այս տարվա սկզբին՝ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ բանակցություններին ցանկացած ժամանակ, երբ պատրաստ կլինի նա»,- ասել է Ալիևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում