Քաղաքականություն

Չեխիան աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին. Յակուբ Կուլհանեկը՝ ԼՂ հակամարտության մասին

2 րոպեի ընթերցում

Չեխիան աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին. Յակուբ Կուլհանեկը՝ ԼՂ հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել խաղաղ գործընթացին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

«Մեր հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, անշուշտ քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բախումները: Ուզում եմ արտահայտել իմ խորը ցավակցությունն այն ընտանիքներին, որոնք հարազատներ են կորցրել»,- ասաց նախարարը:

Հաշվի առնելով հակամարտության հումանիտար հետևանքները՝ Չեխիան դիտարկում է հոգեբանական աջակցություն տրամադրել նրանց, որոնք տուժել են բախման հետևանքով՝ ներառյալ փախստականներին:

«Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել խաղաղ գործընթացին՝ հասնելու բանակցված խաղաղ կարգավորմանը: Այս առումով պետք է շեշտադրել, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասաց Չեխիայի արտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում