Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել   

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել   

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությանը և այն փաստին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից մեկ տարի անց շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ և 5 ամիս շարունակ դուրս չբերելով իր զորքերը ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դեսպան Ջոն Գալագերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կողմերին կոչ է անում իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Ընդ որում, դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը միակ ճիշտ հարթակն է դրա համար:

«Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք խրախուսում ենք երկու կողմերին իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Մենք խրախուսում ենք ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու համար: Եվ մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ճիշտ հարթակն է դրա համար»,- հայտարարել է դեսպան Գալագերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում