Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կրետե կղզում

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կրետե կղզում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կրետե կղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 04:48-ին (Երեւանի ժամանակով 08:48-ին): Էպիկենտրոնը գտնվել Է Արկալոհորիոն քաղաքից դեպի հյուսիս-արեւմուտք չորս կիլոմետր հեռավորության վրա:

Օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,2, իսկ դրա Էպիկենտրոնը գտնվել Է Հերակլիոն քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած շրջանում: Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին իշխանությունների գնահատմամբ 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել:

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը սկզբում հաղորդել Էր 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, սակայն ավելի ուշ մագնիտուդը ճշտվել եւ իջեցվել Է մինչեւ 6,0: Հունաստանի կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով զբաղվող նախարարության մամուլի տեղեկագրի համաձայն, երկրաշարժի ժամանակ զոհվել Է առնվազն մեկ մարդ, եւս ինը հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]