Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

-1939 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Արթուր Չիլինգարովը՝ հայազգի մեծանուն բեւեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002), Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։

-1944 թ. սեպտեմբերի 25-ին մահացել է Մանուկ Աբեղյանը՝ հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակը։

-1970 թ. սեպտեմբերի 25-ին մահացել է Էրիխ Մարիա Ռեմարկը՝ գերմանացի ականավոր գրող։ 20-րդ դարի ամենահանրահայտ եւ ընթերցվող գրողներից։ Նրա լավագույն ստեղծագործություններից են «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) վեպերը եւ այլ երկեր։ Առաջ է քաշել «կորուսյալ սերունդ» գրական հասկացությունը։

-1908 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Ալեքսանդր Մանուչարյանը՝ հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։

-1683 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Ժան Ֆիլիպ Ռամոն՝ ֆրանսիացի բարոկկո դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի երգահան եւ երաժշտագետ, հաջորդել է Ժան-Բատիստ Լյուլիին ֆրանսական օպերայի բնագավառում, հայտնի է նաեւ կլավեսինի համար գրված իր ստեղծագործություններով։

-1897 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Ուիլյամ Ֆոլքները՝ ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։ Հռչակ է ձեռք բերել իր վեպերի եւ կարճ պատվածքների շնորհիվ։ Երբեմն գրում էր սցենարներ, տպագրվել են նաեւ նրա բանաստեղծությունները։ Չնայած այն բանին, որ Ֆոլքների աշխատանքները տպագրվում էին 1920-ականներից, գրողը համեմատաբար անհայտ էր մինչեւ 1949 թ. գրականության Նոբելյան մրցանակ ստանալը։ Դրանից հետո նրան հաճախ էին հիշատակում՝ որպես ամերիկյան գրականության ամենակարեւոր անձերից մեկին։

-1932 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Գլեն Գուլդը՝ կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր, ով առավել հայտնի է որպես 20-րդ դարի ամենանշանավոր դասական դաշնակահարներից մեկը։ Առավելապես հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության յուրահատուկ մեկնաբանություններով։ Նրա նվագն առանձնանում էր հրաշալի տեխնիկական վարպետությամբ եւ Բախի երաժշտության պոլիֆոնիկ տեսքստուրայի ձեւակերպման ունակությամբ։ Համարվում է 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկը

-1949 թ. սեպտեմբերի 25-ին ծնվել է Պեդրո Ալմոդովարը՝ իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող եւ երգիչ։ Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Տարբեր երկրների ու փառատոների մոտ 90 կինոմրցանակ է ստացել։

-1956 թ. սեպտեմբերի 25-ին շահագործման հանձնվեց տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը։

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am