Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին

1 րոպեի ընթերցում

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։

«Միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ եւ գործողություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սաղաթելյանը:

Պատգամավորը հայտնեց, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելություններ։

«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,-հավելեց Սաղաթելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում