Քաղաքականություն

Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ 

1 րոպեի ընթերցում

Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մյուս շաբաթվա համար ձևավորվում է աշխատանքային խումբ Սյունիքի սահմանային իրավիճակին ծանոթանալու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջարկի:

«Աշխատանքային խումբը ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Սյունիքում»,- ասաց Քոչարյանը:

Ավելի վաղ նույն առաջարկությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նշել էր, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում