Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ

Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. 
Դմիտրի Վոլվաչ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը նախ նշեց, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին:

«Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը`  մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝  վերակառուցումը` բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. Օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա»,-ասաց Վոլվաչը:

Փոխնախարարը սա համարեց լուրջ պրակտիկ քայլ երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար, ապրանքաշրջանառության աճի, աշխատանքների դյուրացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]