Քաղաքականություն

ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան 2022-ին՝ Հայաստանում 

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան 2022-ին՝ Հայաստանում 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

«2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերը: Այս առիթով առանձին արարողակարգային որոշում է կայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի նախագահությամբ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

Նիստին մասնակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում