Քաղաքականություն

Իտալիայի պետական կառավարման նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Իտալիայի պետական կառավարման նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետտայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանը նախարարին մանրամասն ներկայացրեց պետական կառավարման համակարգում Հայաստանում մեծ թափով ընթացող բարեփոխումները։ Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում