Քաղաքականություն

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության  ոչ մի փաստաթուղթ չի ստացվել

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուսակցություններն ու դաշինքները չեն շտապում հայտարարել Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից, սակայն մինչ օրս տարածքային ընտրական հանձնաժողովը ոչ մի փաստաթուղթ չի ստացել:

Գյումրիում ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու:

Ավագանուընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:

«Արդեն առաջադրումների երրորդ օրն է, բայց դեռ այս պահին ոչ մի փաստաթուղթ չենք ստացել, հետաքրքրվողներ էլ չեն եղել: Միայն հայցադիմումի մասով մի քաղաքացի էր դիմել, որը չէր կարողացել կայքից վերցնել, խնդիրն այս պահին հարթվել է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ առաջադրումների համար ժամանակ է հատկացված մինչև սեպտեմբերի 12-ը՝ 18:00, որից հետո գրանցման գործընթացն է սկսվելու:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում