Տնտեսություն

ՄՊՀ նախագահն անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ նախագահն անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը:

«Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել բենզինի և նավթամթերքի շուկայում ևս։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է կենտրոնական շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՄՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ, և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած պարագայում շուկան ինքն է որոշում գինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հիշեցնելով, որ ՄՊՀ վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։

«Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխնատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի գների հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,- ասաց նա։

ՄՊՀ նախագահը հավելեց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակում են բենզինի շուկայում։

Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման մասին հարցին՝ Գեղամ Գևորգյանն ասաց․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՄՊՀ -ն լոլիկի կամ վարունգի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ»,-ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում