Տնտեսություն

Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հենց հիմա քննարկում ենք մի խոշոր ներդրումային ծրագիր մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ, որի արդյունքում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց կստեղծվի: Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով հեղուկ վառելիքի շուկայում գնաճին ՝ Քերոբյանն ասել է, որ դա շատ անհանգստացնող հարց է, և ամեն ինչ անում են, որպեսզի հեղուկ վառելիքի գները նվազեն:

«Հեղուկ վառելիքի շուկայի հետ կապված խնդրին ծանոթ եմ: Գիտեմ, որ որոշակի գների նվազեցում կա: Այսինքն` որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է` 280 դրամից իջել է 240 դրամ: Բնականաբար, մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի հայկական ընկերություններին ծանոթացենք այնպիսի օտարերկրյա մատակարար ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներ»,- եզրափակեց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում