Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաշինգտոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝ Մինսկի խմբի հովանու ներքո. Պետդեպի պատասխանն «Արմենպրես»-ին

Վաշինգտոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝ Մինսկի խմբի հովանու 
ներքո. Պետդեպի պատասխանն «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան:

ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», - ասված է «Արմենպրես»-ի հարցմանը ԱՄՆ պետքարտուղարության տրամադրած պատասխանի մեջ:

Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Վաշինգտոնի, ընդգծում է այն փաստը, որ միայն բոլոր չլուծված հարցերը կարգավորող համապարփակ կարգավորմամբ հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրելու։

Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում:  Մասնավորապես, օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]